ԵՄ տնտեսությունում վերջին 25 տարում ամենամեծ անկումն է![]() 1 մայիսի 2020 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԵՄ տնտեսությունում վերջին 25 տարում ամենամեծ անկումն է գրանցվել։ 2020-ի առաջին եռամսյակում եվրոյի գոտու ՀՆԱ-ն, ըստ նախնական գնահատականի, նվազել է 3.5%-ով։ 2019-ի առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է 3.3%։ Ըստ Եվրոստատի՝ առաջին եռամսյակի վերջին ամսում՝ մարտին, երկրները սկսեցին սահմանափակումներ կիրառել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մարտին գործազրկության մակարդակը կազմել է 7.4% եվրոյի գոտում և 6.6%՝ ԵՄ-ում։ Ակնկալվում է, որ մարտին գրանցված 0.7% գնաճն ապրիլին կմեղմվի՝ նվազելով մինչև 0.4%, գրում է Forbes.ru-ն։ 1949-ից ի վեր եռամսյակի կտրվածքով ամենամեծ անկումը Ֆրանսիայում է գրանցվել, հայտնել է Insee վիճակագրության ինստիտուտը։ Երկրի տնտեսությունը կրճատվել է 5.8%-ով։ Դա ավելին է, քան 2009-ի առաջին եռամսյակում և 1968-ի երկրորդ եռամսյակում։ Իսպանիայում ռեկորդային անկում է 1970-ից ի վեր՝ 5.2%-ով։ Այն համավարակից առավելագույնս տուժած երկրներից է։ Զոհերի ամենամեծ քանակը Եվրոպայում Իտալիայում է գրանցվել։ Այդ երկիրն առաջինը սկսեց սահմանափակող միջոցներ կիրառել։ Իտալիայի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում նվազել է 4.7%-ով նախորդ եռամսյակի համեմատ։ Եվրոյի գոտում 19 երկիր է դասվում, Եվրամիության անդամ է 27 երկիր։ 8 երկիր պահպանել է իր ազգային արժույթը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |