ՔԿ․ «Հեղափոխության պահապաններ» խմբի մասին պատգամավորի հաղորդման նախաքննությունը շարունակվում է

ՔԿ․ «Հեղափոխության պահապաններ» խմբի մասին պատգամավորի հաղորդման նախաքննությունը շարունակվում է

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում շարունակվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին հաղորդման նախաքննությունը, PanARMENIAN.Net ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։

Պատգամավոր Սամսոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայկ Ստեփանյան անունով օգտատերը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին հրապարակային սպառնալիքներ և բռնության կոչեր է հնչեցրել։

«Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրգործի նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով պլանավորված, մի շարք քննչական և դատավարական գործողություններ հնարավոր չի եղել կատարել, քանի որ տուժողը հրաժարվել է նարկայանալ հարցաքննության, ինչպես նաև՝ այլ քննչկան գործողությունների կատարմանը՝ կորոնովիրուսային վարակի տարածման պատճառով»,- ասաց Եգանյանը։

Ավելի վաղ «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամի ենթադրյալ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1- ին մասով քրգործ էր հարուցվել (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք, արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-150-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով)։

Սամսոնյանն ապրիլի 30-ին հայտնել է նաև, որ Դատախազություն ևս հաղորդում է ներկայացրել՝ նույն պատճառով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---