Մարալիկում ու Ձորակապում սահմանափակումները հանվել են 1 մայիսի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են, հայտնում են Շիրակի մարզպետարանից։ ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրում ապրիլի 19-ից 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվել էր մինչև ապրիլի 30-ը։ Պատճառն այն էր, որ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: «Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, որոնցից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մազպետարանից հայտնում են նաև, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։ Հիվանդության արդյունքում մարզում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակում մայիսի 1-ի դրությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցումման մեջ են 339 քաղաքացի։ Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2148-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 977 է, 33 հոգի մահացել է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |