Վրաստանը մտադիր է զբոսաշրջիկների համար բացվող առաջին երկիրը դառնալ![]() 1 մայիսի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը մտադիր է զբոսաշրջիկների համար բացվող առաջին երկիրը դառնալ և ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան զբոսաշրջյաին ոլորտի օպերատորների հետ հանդիպմանը։ Նա հավելել է, որ դա հնարավոր կլինի միայն հսկողության խիստ պայմանների պահպանման դեպքում, գրում է «Sputnik Գրուզիան»։ Վրաստանի զբոսաշրջության ոլորտն ամենից շատն է տուժել պանդեմիայից։ Արդեն մարտին եկամուտները նվազել են 70%-ով՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ «Մենք ակտիվ աշխատում ենք Զբոսաշրջության միջազգային կազմակերպության հետ, որպեսզի շատ խիստ սահմանափակումների պայմաններում Վրաստանի զբոսաշրջային շուկան անվտանգ լինի և առաջիններից մեկը բացվի օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Անկասկած, դա հնարավոր կլինի միայն հսկողության անհրաժեշտ պայմաններին հետևելու դեպքում»,- ասել է Տուրնավան։ Նա հավելել է, որ Վրաստանի իշխանությունները ճգնաժամի առաջին իսկ օրվանից օժանդակում են ոլորտին։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 566 դեպք է գրանցվել, 184 մարդ ապաքինվել է, 6 մարդ մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |