Վրաստանը բանակցում է ավիահաղորդակցությունը որոշ ուղղություններով վերսկսելու մասին![]() 2 մայիսի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները բանակցում են մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 21-ից Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարված, այդ ժամանակ էլ կասեցվեց կանոնավոր ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Ըստ քաղավիացիայի գործակալության` արգելքը կհանվի մայիսի 22-ին, սակայն դա վերջնական որոշում չէ, գրում է «Sputnik Գրուզիան»։ «Մենք արդեն մտածում ենք, որ, հավանաբար, կվերսկսենք ավիահաղորդակցությունը որոշ ուղղություններով, պահանջների խստիվ պահպանմամբ, սակայն, դա կախված է այն երկրների կամքից ու իրավիճակից, որոնց հետ բանակցում ենք»,- ասել է Տուրնավան։ Ավելի վաղ Վրաստանն արդեն հայտարարել էր, որ մտադիր է զբոսաշրջիկների համար բացվող առաջին երկիրը դառնալ և ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 566 դեպք է գրանցվել, ապաքինվել է 207 պացիենտ։ Կարանտինում 5320 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 548 մարդ։ Մարտի վերջից երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարացվել է մինչև մայիսի 22-ը։ Երկրում նաև պարետային ժամ է գործում՝ 21։00-06։00-ն։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |