Կովսականի անցակետը վերաբացվել է![]() 2 մայիսի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ից վերաբացվել է Կովսականի անցակետը, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Անցակետում, սակայն, կգործեն այն սահմանափակումները, որոնք կան մյուս երեք անցակետում։ Դրանք սահմանված են պարետի որոշումներով։ Արցախում կորոնավիրուսով հաստատված 8 վարակակրից 6-ն առողջացել է։ Մեկուսացված է 5 պացիենտ։ Թեստավորվել է 287 մարդ։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափում է իրականացվում։ Ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ են բաժանվել սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի անցակետով մուտք գործող քաղաքացիներին տրամադրելու նպատակով: Բժշկասանիտարական հսկիչ կետերը ապահովված են անհրաժեշտ գույքով, բժշկական պարագաներով, ախտահանիչ նյութերով ու լուծույթներով, որոնք պարբերաբար թարմացվում և համալրվում են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |