ԱՀԿ․ Աշխարհը կորոնավիրուսի պանդեմիային պատրաստվելու բավականաչափ ժամանակ ուներ![]() 2 մայիսի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Աշխարհը կորոնավիրուսի համաճարակին պարաստվելու բավականաչափ ժամանակ է ունեցել, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը, փոխանցում է «Վեդոմոստին»։ Ըստ նրա՝ ԱՀԿ-ն ժամանակին է հայտնել պանդեմիայի մասին և պայմանավորվել Չինաստանի հետ՝ իր թիմին այդ երկիր հետազոտության ուղարկելու համար։ Նշվում է նաև, որ ԱՀԿ արտակարգ հանձնաժողովն ուժի մեջ է թողել պանդեմիայի ռեժիմը, իսկ երեք ամիս առաջ՝ հունվարի 30-ին ԱՀԿ-ն առաջին անգամ հորդորել է անցնել արտակարգ դրության ռեժիմի՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով։ Հեբրեյեսուսն ասել է, որ այդ ժամանակ Չինաստանի սահամաններից դուրս կորոնավիրուսով վարակված էր ընդամենը 82 մարդ, իսկ մահվան դեպքեր ընդհանրապես չկային։ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիայի մասին հայտարարել է 2020-ի մարտի 11-ին։ Ըստ կազմակերպության տվյալների՝ ողջ աշխարհում վիրուսն ախտորոշվել է 3․1 մլն մարդւո մոտ, 224,000-ից ավելի մարդ մահացել է։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտը հաղորդում է 3․2 մլն վարակակրի ու 233,000 մահվան մասին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |