Գյանջայում երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում

Գյանջայում երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս տեղի ունեցած 4.1 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։ 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում։

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են ցնցումները մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին)։

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 46.320։Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---