Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3․5 մլն-ը![]() 4 մայիսի 2020 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3․5 մլն-ը, հայտնում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Ըստ ինստիտուտի տվյալների՝ վիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 247,000-ից ավելի մարդ, առողջացածների թիվն անցնում է 1․1 մլն-ը։ Աշխարհում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ այնտեղ վիրուսից 28,800-ից ավելի մահ է գրանցվել։ Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 28,400-ից ավելի մահվան դեպքով, ապա՝ Ֆրանսիան, 25,000-ից ավելի դեպքով։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է․ երկրում վարակակիրների թիվն անցել է 1․1 մլն-ը։ Երկրորդն Իսպանիան է՝ 217,000-ից ավելի վարակակրով, երրորդը՝ Իտալիան, 210,000-ով։ Կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվել են 2019-ի դեկտեմբերին՝ Չինաստանում։ 2020-ին արդեն վարակը սկսել է տարածվել՝ դուրս գալով Չինաստանի սահմաններից։ Մարտին ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |