Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունը նվազում է

Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունը նվազում է

PanARMENIAN.Net - Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունը նվազում է։ Մայիսի 4-ի դրությամբ Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվն ամենափոքրն էր վերջին շաբաթների կտրվածքով։ Այդ երկրների իշխանությունները պատրաստվում են մեղմել կարանտինի պայմանները։

Ֆրանսիան հայտնել է մահվան 135 դեպքի մասին, Իսպանիայում 164 մարդ է մահացել և սա ամենափոքր ցուցանիշն է մարտի կեսից ի վեր։ Իտալիայում մահացել է 174 վարակաիր՝ սա ամենափոքր ցուցանիշն է վերջին 2 ամսում, գրում է BBC-ն։

Բրիտանիայում մեկ օրում Сovid-19-ից 315 մարդ է մահացել։ Ավելին է գրանցվել միայն ԱՄՆ-ում և Իտալիայում։ Սակայն Բրիտանիայի իշխանությունները հայտնում են, որ հիվանդացության գագաթնակետն անցել է և հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը նվազում է։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 3․5 մլն-ն, մահվան դեպքերը 247,000-ից ավելի են։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---