Իտալիայում 4․5 մլն մարդ կվերսկսի աշխատել

Իտալիայում 4․5 մլն մարդ կվերսկսի աշխատել

PanARMENIAN.Net - Իտալիայում ուժի մեջ են մտնում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված կարանտինի առաջին մեղմացումները։ Աշխատանքը կվերսկսի 4․5 մլն մարդ, որոնք նաև կսկսեն օգտվել հասարակական տրանսպորտից, գրում է ՏԱՍՍ-ը։

Մեղմացումները, հիմնականում, վերաբերում են մարտի 22-ից կասեցված շինարարական և արտադրության ոլորտներին, իսկ իտալացիների առօրյայում քիչ բան կփոխվի։ Խանութները, ռեստորանները, մարզասրահները, լողավազանները, վարսավիրանոցները փակ կմնան։

Մարդիկ, որոնց գործունեությունը կապված է անհատական ծառայությունների տրամադրման հետ, փաստացի զրկված են վաստակից։ Չեն բացվի նաև ուսհաստատություններն ու մանկապարտեզները։

Իտալիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է, որտեղ 210,000 վարակակիր է գրանցվել և մոտ 29,000 մահ։ Զոհերի միջին տարիքը մոտ 79 է։ Մայիսի 3-ի դրությամբ երկրում ամեն օր կորոնավիրուսով վարակի 1400 նոր դեպք է գրանցվում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---