Վարչապետ․ Տավուշում դիմակների նոր արտադրամաս կբացվի, օրական 200,000 դիմակ կարտադրվի![]() 4 մայիսի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկում է դիմակների լայնածավալ արտադրություն, նոր բացվող արտադրամասն օրական 200,000 դիմակ կարտադրի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եթերի ընթացքում։ Պաշտոնյաները` Տավուշի մարզպետին հղում անելով, հայտնել են, որ նոր արտադրամասը մայիսի 5-ից կսկսի գործել: Ավինյանի խոսքով՝ Հայաստանում տեղաշարժի ակտիվացման պայմաններում դիմակների դեֆիցիտ չի առաջանա։ «Հայաստանում կան բավականաչափ դիմանկներ՝ անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Այս ընթացքում նաև մեծ թվով դիմակներ են ներկրվել»,- ասել է նա։ Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի, 39 մարդ է մահացել, առողջացել է 1071 հոգի։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մայիսի 4-ից մի շարք ոլորտներում սահամանփակումները վերացվել են, երկրում վերականգնվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը, հանրային տրանսպորտը շարունակում է չգործել։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |