Թրամփ․ ԱՄՆ-ն Covid-19-ի դեմ պատվաստանյութ կստեղծի տարեվերջին![]() 4 մայիսի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ մասնագետները վստահ են, որ կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել մինչև 2020-ի ավարտը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում։ ԱՄՆ-ն առաջին տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների քանակով՝ ավելի քան 1․1 մլն մարդ։ «Մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ պատվաստանյութ կունենանք կորոնավիրուսի դեմ»,- ասել է Թրամփը, գրում է «Կոմերսանտը»։ ԱՄՆ-ում նախագահի վարչակազմի «Գերձայնային արագություն» ծրագրով կորոնավիրուսի դեմ 14 պատվաստանյութ է մշակվում։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Covid-19-ի պատվաստանյութի 83 հեռանկարային մշակումների ցուցակ էր հրապարակել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |