Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետն ազատվել է պաշտոնից![]() 4 մայիսի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը ոստիկանապետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ պաշտոնում դեռևս նոր նշանակում չկա, տեղեկացնում է Panorama.am-ը՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության վրա հղումով։ Ազատման հիմնավորման վերաբերյալ վարչությունից ասել են, որ «մշտապես են կադրային տեղաշարժեր կատարվում»։ Հակոբյանն այդ պաշտոնում նշանակվել էր մի քանի ամիս առաջ՝ ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թ. նոյեմբերի 12-ի հրամանով։ Ապրիլի 28-ին Գավառում փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Քաղաքի հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսին վնասվածք են պատճառել ԲԿ ներխուժած քաղաքացիները: Մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ հիվանդանոց են մտել 500-ից ավելի մարդ, միջադեպի հետևանքով մոտ 5 վիրավոր տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ։ Գործով ավելի ուշ մեղադրանք է առաջադրվել 15 անձի, 13-ը կալանավորվել են։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |