Ամերիկյան Ռեդմոնդի միակ հայկական եկեղեցու վրա հարձակվել են

Ամերիկյան Ռեդմոնդի միակ հայկական եկեղեցու վրա հարձակվել են

PanARMENIAN.Net - ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքի հայկական միակ սբ Հարություն եկեղեցին ենթարկվել է հարձակման։

Վանդալները կոտրել են խորանի հետևի պատուհանի ապակիները, գրում է «Արևելք» թերթը՝ ԱՄՆ Արևմտյան ափի առաջնորդարանին մոտ աղբյուրներին հղումով։

Ապակիները կոտրելու համար օգտագործել են բակում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի սալահատակ քարերը։

Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Իրավապահներն իրազեկվել են պատահարի մասին։ Հետաքննություն է ընթանում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---