Թորոսյան․ Մեր վարքագիծն է պայմանավորում՝ մայիսի վերջին 10 թե 50 հազար վարակակիր կունենանք 4 մայիսի 2020 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի վարակման թվի աճն առաջիկայում կախված է քաղաքացիների վարքագծից, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Մեր բոլորի վարքագիծն է պայմանավորելու՝ մենք ունենալու ենք 10,000 դեպք մայիսի վերջին, թե՞ 50,000 հազար դեպք», - ասել է նախարարը: Ճշտող հարցին՝ ի վերջո, կա կանխատեսում, թե վարակման քանի դեպք կլինի մայիսի վերջին՝ Թորոսյանն արձագանքել է, որ իր նշած 10,000 թիվը շատ հավանական է։ Նախարարը նաև նշել է, որ կանոնները չպահպանելու դեպքում կարող են «պայթյունավտանգ բռնկումներ» լինել, ՀՀ-ում վարակակիրների թիվը կարող է հասնել 500,000-ի՝ հազարավոր մահերով, կարող են հոսպիտալացվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Նախարարը չի բացառել, որ սահմանափակումների վերացումը կնպաստի վարակի տարածման աճին։ «Նաև պետք է խոստովանեմ, որ ինչ-որ չափով անխուսափելի է, որովհետև հնարավոր չէ ապրել ամեն ինչ փակ վիճակով։ Դա մի օր պետք է տեղի ունենար, և այդ ժամանակը մենք օգտագործեցինք ինչ-որ կերպ առողջապահական համակարգը կարգի գցելու և մարդկանց մեջ որոշակի վարքագծային կանոններ դրսևորելու համար։ Օրինակ, եթե մի ամիս առաջ սրճարանները բացվեին, մենք վարքագծային կանոններ չունեինք, հիմա ունենք», - ասել է նա։ Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի։ Մահվան ելքով 39 դեպք կա։ Եվս 4 մահ գրանցվել է այլ պատճառով։ Առողջացածների ընդհանուր թիվը 1071 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մայիսի 4-ից մի շարք ոլորտների սահմանափակումները հավել են, վերացվել է նաև ազատ տեղաշարժի սահամնափակումը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |