ԱՆ․ Բժիշկներ, բուժքույրեր և կամավորներ են պետք, աշխատելու են մեկուսարաններում![]() 4 մայիսի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ) և կամավորներ մեկուսարաններում աշխատելու համար: Այդ մասին ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ «Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 091 19 08 75, 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102, կամ տվյալները ներկայացնել hr@moh.am էլեկտրոնային հասցեով»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 320 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի։ Մահվան ելքով 39 դեպք կա։ Եվս 4 մահ գրանցվել է այլ պատճառով։ Առողջացածների ընդհանուր թիվը 1071 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մայիսի 4-ից մի շարք ոլորտների սահմանափակումները հավել են, վերացվել է նաև ազատ տեղաշարժի սահամնափակումը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |