Հայաստանի սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմի ցուցադրությունը15 հունվարի 2009 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար ցուցադրվեց «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմը: Սցենարի հեղինակն է Վարդան Պապը, ռեժիսոր եւ պրոդյուսերը` Ալեքսանդր Սարդուրին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունում: Ֆիլմն ամբողջությամբ հիմնված է փաստավավերագրական նյութերի վրա: Ինչպես նշեց Ալեքսանդր Սարդուրին, ֆիլմի նկարահանման առիթ է հանդիսացել Գերմանիայում հնչած այն մեղադրանքը, որը վերաբերում էր հայերի կողմից Հայոց ցեղասպանության ոչ օբյեկտիվ ներկայացնելուն: Ֆիլմում օգտագործվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվային փաստաթղթերը: Ֆիլմում գլխավոր դեր էր կատարում լրագրող, ազգությամբ գերմանացի Վոլֆգանգ Գուստը, ով բավական մեծ աշխատանք է կատարել գերմանական արխիվներում` Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերի հայտնաբերման եւ ուսումնասիրման գործում: Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում հեղինակների եւ հանդիսատեսի միջ-: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |