Թորոսյանը՝ վատագույն սցենարի մասին. Պիկի դեպքում ՀՀ-ի 12,000 մահճակալը կարող է չհերիքել

Թորոսյանը՝ վատագույն սցենարի մասին. Պիկի դեպքում ՀՀ-ի 12,000 մահճակալը կարող է չհերիքել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների համար առանձնացված է մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12,000 է, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերից 1462-ն ակտիվ են։

Մայիսի 4-ին նախարար Թորոսյանն ասել էր, որ ՀՀ-ում վարակակիրների թվի աճը կախված է մարդկանց վարքագծից։ Նա նաև նշել էր, որ կանոնները չպահպանելու դեպքում կարող են «պայթյունավտանգ բռնկումներ» լինել, ՀՀ-ում վարակակիրների թիվը կարող է հասնել 500,000-ի՝ հազարավոր մահերով, կարող են հոսպիտալացվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ։

Թորոսյանը ներկայացրել է, որ վատագույն սցենարի դեպքում երկրում վարակվածների թիվը կարող է անցնել 524,000-ը, որոնցից 26,200-ի վիճակը կարող է գնահատվել ծանր։ Համավարակի պիկի ժամանակ պահանջվող մահճակալների քանակը կհասնի մոտ 12,400-ի։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի նման սցենար երբեք տեղի չունենա։

Ավելի վաղ Թորոսյանը նաև ասել էր, որ հնարավոր է ՀՀ-ում այնպիսի իրավիճակ լինի, որ կորոնավիրուսով վարակված և թեթև ախտանշաններ ունեցող պացիենտներին հիվանդանոցային բուժում չտրվի։

Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2619-ի։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 40 դեպք կա, առոջղացել է 1111 հոգի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---