Որոնք են 2020-ի լավագույն պատմություններն ու գրքերը` ըստ Պուլիցերի 5 մայիսի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` Պուլիցերյան մրցանակի 2020-ի հաղթողներն արդեն հայտնի են։ Լրագրության 15 անվանակարգում ներկայացված հոդվածներից ու հրապարակումներից բացի՝ մրցանակներ են տրվել նաև «Գրքեր, դրամա, երաժշտություն» անվանակարգում։ Լրագրության Feature Writing անվանակարգում հաղթել է The New Yorker-ի հրապարակումը՝ Գվատեմալայի բանտում խոշտանգված դատապարտյալի մասին։ Feature Photography անվանակարգում հաղթողն Associated Press-ի լուսանկարներներն են՝ Քաշմիրի վիճելի տարածքնեում Հնդկաստանի ուժայինների գործողությունների և դրանց դեմ ընթացող բողոքի ակցիաների լուսաբանման համար։ Հետաքննական ժանրում հաղթող է ճանաչվել The New York Times-ի հոդվածը, որը պատմում է Նյու Յորքում խաբեությամբ տաքսիստներին վարկերի տրամադրման մասին։ Explanatory Reporting անվանակարգում մրցանակի է արժանացել The Washington Post-ի թիմը, որը գիտական ճշգրտությամբ ներկայացրել է մոլորակի վրա գլոբալ տաքացման ծանր հետևանքները։ International Reporting անվանակարգում հաղթել է The New York Times-ը՝ Վլադիմիր Պուտինի վարչակազմի անօրինականությունների մասին հոդվածաշարի համար։ Breaking News Photography անվանակարգում հաղթել է Reuters-ը՝ ներկայացնելով հոնկոնգցիների կողմից Չինաստանի դեմ բողոքի ակցիաները։ «Գրքեր, դրամա, երաժշտություն» անվանակագրում գիտաֆանտաստիկ ժանրի լավագույն աշխատանք է ճանաչվել Քոլսոն Ուայթհեդի «Նիկելե տղան» (The Nickel Boy) գիրքը։ Այն ներկայացնում է 1960-ականներին ԱՄՆ դպրոցում իրականացված բարեփոխումները՝ երկու սևամորթ տղայի օրինակով։ «Դրամա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մայքլ Ռ․ Ջեքսոնի մյուզիքլը, որը ներկայացնում է արտիստի ստեղծագործական վերափոխումը՝ ինքնության, ռասայի, սեռականության ֆոնին։ «Պատմություն» անվանակարգում հաղթել է «Ազատության քաղցր համը․ Ստրկության և հատուցման իրական պատմություն Ամերիկայում» (Sweet Taste of Liberty: A True Story of Slavery and Restitution in America) գիրքը, որը ներկայացնում է 19-րդ դարի մի կնոջ պատմություն՝ արդարության համար պայքարով։ Լավագույն գրքերի General Nonfiction անվանակարգում հաղթել է Գրեգ Գրանդինի «Միֆի վերջը․ Ամերիկայի մտքում՝ ճակատից մինչև սահմանային պատ»(The End of the Myth: From the Frontier to the Border Wall in the Mind of America) գիրքը։ Պուլիցերյան մրցանակն ամերիկյան հեղինակավոր մրցանակներից է, որը տրվում է լրագրության, գրականության, երաժշտության ոլորտներում։ Այն իր անունը ստացել է հունգարական ծագմամբ ամերիկացի հրատարակիչ և լրագրող ժոզեֆ Պուլիցերի պատվին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |