Փայլանը՝ Էրդողանի «սրի մնացորդներ» խոսքերի մասին․ Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է 5 մայիսի 2020 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սրի մնացորդներ» արտահայտությանը՝ անպարկեշտ անվանելով այն։ «Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է»,- գրել է նա։ «Էրդողանն իր ատելության խոսքում նորից օգտագործել է «սրի մնացորդներ» արտահայտությունը: Այդ արտահայտությունն ասվել է որբերի համար՝ նրանց թվին է պատկանում նաև իմ տատը, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է: Անպարկեշտ արտահայտություն է»,- ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 24-ին Կարո Փայլանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին այդ թեման պիտի քննարկվի Թուրքիայի խորհրդարանում։ «Այդ ամենը մեր վերքերը չեն ապաքինում։ Անհրաժեշտ է, որ մեր երկրի խորհրդարանում այդ հարցը քննարկվի։ Աշխարհասպյուռ հայությունը արդարությունը պիտի կարողանա գտնել հենց Թուրքիայի խորհրդարանում։ Ես խորհրդարանին առաջարկելու եմ առերեսվել Հայոց ցեղասպանության հետ և արդարացի անվանում տալ կատարվածին», - ասել էր Փայլանը։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |