Սևանի ափամերձ ճեմուղու նախագիծը պատրաստ է

Սևանի ափամերձ ճեմուղու նախագիծը պատրաստ է

PanARMENIAN.Net - Մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում նախագծել է մոտ 10 կմ երկարությամբ ճեմուղի, Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Այն կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը:

«Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը, և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման մասին հայտարարվել էր դեռ 2018-ի մարտին։ Նախատեսվում էր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիներն առանձնացնել հատուկ նշաններով, ցուցանակներ տեղադրել, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգիստ կազմակերպել, կառուցել ու հիմնանորոգել դեպի հուշարձաններ տանող ճանապարհները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---