Մասիսի բժիշկները երեխայի ծնունդը տանն են ընդունել` արտակարգ պայմաններում![]() 6 մայիսի 2020 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ի լուսադեմին Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը ստիպված է եղել երեխայի ծնունդը տանն ընդունել՝ արտակարգ պայմաններում։ Ծննդաբերությունը բարդ էր և վաղաժամ, ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում։ «Այնթապի նշված հասցեով կանչի մեկնելով՝ բժիշկները հասկացել են, որ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ: Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում: Շտապօգնության բժիշկ` Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանն առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը: Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մյուս բժիշկը` Դավիթը Գալստյանը, ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է: Ծնվել է հրաշք աղջնակ։ Բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում»,- ասվում է գրառման մեջ: Հիվանդանոցում թե մոր, թե պտղի վիճակը գնահատվել է բավարար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |