ԵՄ զեկույց․ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճնշում են ՀՀ-ին Ամուլսարի հարցում

ԵՄ զեկույց․ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճնշում են ՀՀ-ին Ամուլսարի հարցում

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ն ճնշել են ՀՀ կառավարությանը ոսկու հանքարդյունաբերության վիճահարույց ծրագրի հարցում, նշվում է Եվրամիության զեկույցներից մեկում, փոխանցում է Opendemocracy.net-ը:

Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ամուլսարի ոսկու նախագծի հետագա զարգացումների հետ կապված հսկայական ճնշումների է ենթարկվել», այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից:

Նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքարդյունահանման հարցը հայաստանյան քաղաքական առաջնագծում է հայտնվել 2018-ին, երբ թավշյա հեղափոխության արդյունքում տեղի բնակիչները և բնապահպան ակտիվիստները սկսեցին $400 մլն արժողությամբ անավարտ հանքարդյունաբերական նախագծի տարածքի շրջափակումը, ինչը բրիտանա-ամերիկյան «Լիդիան Ինթերնեշնլ» հանքարդյունաբերական ընկերության, ընկերության միջազգային աջակիցների և ՀՀ կառավարության միջև խնդիրների պատճառ դարձավ։

Մոտ 2 տարվա շրջափակման արդյունքում «Լիդիանին» չի հաջողվել մուտք գործել Ամուլսարի տարածք և ավարտին հասցնել հանքարդյունաբերական նախագիծը։ Ընկերությունը հանքի արգելափակումն ապօրինի է որակել և Հայաստանի կառավարությանը մեղադրել «անգործության» մեջ։

2019-ի մարտին ընկերությունը Հայաստանին տեղեկացրել է բրիտանական և կանադական երկկողմ ներդրումային պայմանագրերի համաձայն միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորության մասին:

«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հուսով են, որ «Լիդիանը» խտրականության չի ենթարկվի և նմանատիպ մոտեցում կկիրառվի Հայաստանում գործող այլ հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ևս», – ասվում է ԵՄ ներքին զեկույցում։

Ամուլսարի հանքի շուրջ տարիներ տևող բանավեճերում բնապահպանները համոզված են, որ դրա շահագործումը կարող է էկոլոգիական աղետ լինել ՀՀ-ի և մասնավորապես հանքի տարածքում գտնվող բնակավայրերի համար։ Հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաները պարբերաբար ակտիվանում են։ Այդպես եղավ 2018-ի հուլիսին, 2019-ի սեպտեմբերին, երբ ակիվիստները շրջափակել էին Ամուլսար տանող ճանապարհը։ Ներկայումս հանքը շարունակում է մնալ չշահագործված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---