Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգին և «Եռաբլուրը» փակ կլինեն![]() 6 մայիսի 2020 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Այդ մասին ասվում է Ոստիկանության հայտարարության մեջ։ Եռատոնի շրջանակում միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ կլինեն, իսկ մասսայականները հետաձգվում են: «Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |