Ալմաթի-Թբիլիսի-Երևան չվերթով ՀՀ 35 քաղաքացի կվերադառնա![]() 6 մայիսի 2020 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված ՀՀ 4 քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։ SCAT ավիաընկերության օդանավը մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքից Երևան է մեկնել։ Պարետատան որոշմամբ, Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |