Առաջնագծում 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք է տեղադրվել![]() 6 մայիսի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք, Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորել է մոդուլային բաղնիք։ «Զինված ուժերն անցնում են նոր սննդակարգի: Ժամկետային զինծառայողների 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգով, մարտական դիրքերի 54 տոկոսը՝ նույնպես»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 8-ից ևս մեկ փուլ կմեկնարկի՝ նոր սննդակարգից օգտվող զինվորների թիվը կհասնի մոտ 90 տոկոսի: Զինված ուժերում ներդրվել են արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին մատուցվում է սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում: Ծրագրի նպատակն է ապահովել սննդի բազմազանություն, որակ և անհրաժեշտ կալորիականություն՝ պահպանելով ՀՀ կառավարության 2015-ի որոշմամբ սահմանված ՊՆ համակարգի զինծառայողների պարենային ապահովության կարգը և չափաքանակները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |