Իլոն Մասկը որդուն կոչել է X Æ A-12![]() 6 մայիսի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ինքն ու Գրայմսն իրենց որդուն կոչել են X Æ A-12 Մասկ, գրում է TJournal-ը։ Կանադացի երգչուհին հաստատել է լուրը և պարզաբանել այդ անվան նշանակությունը։ Այժմ սոցցանցերում փորձում են գուշակել, թե ինչպես է արտասանվում անունը, իսկ մյուսները պատկերացնում են, թե ինչպիսին է լինելու նման անուն ունեցող երեխայի կյանքը։ Մարդիկ սոցցանցերում տրամաբանում են՝ մտածելով, թե X-ն այստեղ հռոմեական թիվ է, թե անհայտ։ ԶԼՄ-ներում որոշել են, որ դա կարող է լինել նաև հունական chi տառը։ Մեծ մասի կարծիքով Æ-ն լատինական ծագում ունի, որը կոչվում է Ash։ A-12-ը համարում են Lockheed A-12 ինքնաթիռի հիշատակում, որը կոչում են նաև «Արխանգել»։ Ոմանք որոշել են, որ դա ուղղակի մաթեմատիկական օրինակ է։ Առավել տարածում է ստացել X Ash Archangel արտասանությունը։ Մայիսի 4-ին ծնվել է Մասկի և Գրայմսի (իսկական անունը՝ Կլեր Բուշե) որդին։ Սա երգչուհու առաջին երեխան է, մինչդեռ Մասկն արդեն 5 երեխա ունի առաջին ամուսնությունից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |