Միրզոյան․ ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված կա![]() 6 մայիսի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված անձ կա, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատվեց՝ ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք։ Անձը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված է», - ասել է Միրզոյանը։ Նա կոչ է արել անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։ Ավելի վաղ Միրզոյանը հայտնել էր նաև, որ այսուհետ Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն։ Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |