Արմեն Սարգսյանը մտադիր է վերականգնել Գյումրիում Գյուրջիևի տունը 6 մայիսի 2020 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է վերականգնել կամ նորովի կառուցել փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի տունը Գյումրիում։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ մայիսի 5-ին ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև այդ նախաձեռնությունը։ Նախագահը նշել է, որ նախատեսվում է ստեղծել մշակութային ինքնատիպ միջավայր, որտեղ կտիրեն Գյուրջիևի «ստեղծագործական ոգին, արժեհամակարգն ու նրա անտեսանելի ներկայությունը»։ Սարգսյանն ասել է, որ այն ընդգրկված կլինի հանգստի ու ժամանցի ընդարձակ գոտու տարածքում, որի առանցքը կլինի Գյուրջիևի տունը։ Նախագահը հույս է հայտնել, որ Սաշուր Քալաշյանի մասնագիտական օժանդակությունն էապես կնպաստի նախաձեռնությունը կյանքի կոչելուն։ Գեորգի Գյուրջիևը փիլիսոփա էր, կոմպոզիտոր ու պարուսույց: Նա ծնվել է 1866-ին Ալեքսանդրապոլում (Գյումրում), մահացել է 1949 թվականին՝ Ֆրանսիայում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |