ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցի առաջխաղացումը 6 մայիսի 2020 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջխաղացմանն ուղղված հետագա քայլերը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների մի շարք ակտուալ հարցերի շուրջ, քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության խնդիրները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ԱԺ-ում պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման մասին վերջին հայտարարության վերաբերյալ հարցին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող լուծում համարվել, եթե ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար։ Նա հավելել է նաև, որ լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, այն լուծումն է, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |