Թորոսյան․ Հիմք չկա կարծելու, թե ՀՀ-ում կորոնավիրուսը շրջանառվել է 2019-ի դեկտեմբերից![]() 6 մայիսի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Չկա որևէ հիմք կարծելու, թե Հայաստանում կորոնավիրուսը շրջանառվել է ավելի վաղ, քան հայտնաբերվել է, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով նաև, որ համաճարակաբանական հիմքեր ևս չկան։ Նախարարն անդրադարձել է թեմային՝ նշելով, որ վերջին օրերին խոսվում է, թե վարակը ՀՀ-ում շրջանառվել է 2019-ի դեկտեմբերից։ «Հաշվի առնելով հարցի կարևորությունը, այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշը, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019-ի դեկտեմբեր և 2020-ի հունվարին: Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են»,- հայտարարել է Թորոսյանը։ Նախարարը հիշեցրել է, որ ՀՀ-ն կորոնավիրուսի թեստավորումը սկսել է փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացվել է մարտի 1-ին: Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |