ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 102 նոր դեպք ու 4 մահ կա

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 102 նոր դեպք ու 4 մահ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2884-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 102-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել` երկուսը կորոնավիրուսից, երկուսը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 42 դեպք կա, այլ պատճառով՝ 9։

«Պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- մանրամասնել են ԱՆ-ից՝ կորոնավիրուսից մահացածների մասով:

Ապաքինվել է 50 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1185 է։ Փաստացի բուժվում է 1648 մարդ։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 28,017 անձ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---