Freedom House․ ՀՀ-ն դեռ կիսաավտորիտար երկիր է, բայց ժողովրդավարության ցուցիչների բարձր աճ ունի 7 մայիսի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է կիսակոնսոլիդար ավտորիտար երկրների շարքում՝ համաձայն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit-2020 (Անցումային երկրներ-2020) զեկույցի։ Փաստաթղթում վերլուծության են ենթարկվել 29 պետություն, 10-ը համարվել են ժողովրդավար, 1-ը՝ հիբրիդային և 9-ը՝ ավտորիտար: Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, Հայաստանում նկատվում է վերջին երկու տարում ժողովրդավարության ցուցանիշի ամենամեծ բարելավումը, որը կապված է ժողովրդավար ընտրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Չնայած դրան՝ զեկույցի հեղինակները դատական իշխանության հետ կապված մտահոգություններ են ունեցել։ Նշվում է նաև, որ Հայաստանը և Ուկրաինան ժողովրդավարական ռեժիմի անցման ժամանակ բախվել են գրեթե նույնանման խնդիրների։ Ըստ զեկույցի՝ ՀՀ նոր իշխանությունը էականորեն ժողովրդավար բարեփոխումներ է կատարել՝ խորհրդարանական ընտրություններում նախկին իշխող կուսակցության պարտությունից հետո։ Զեկույցում նաև անդրադարձ է եղել Ամուլսարի ոսկու հանքի թեմային, հեղինակների կարծիքով այն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես «գլխացավանք» է մնացել երկրի նախորդ իշխանություներից։ «Ակտիվիստները մի քանի ամիս փակել էին հանք տանող ճանապարհը։ Նրանց խոսքով, եթե Փաշինյանը հավանություն տա այդ նախագծի իրագործմանը, ապա կապացուցի, որ նախորդ իշխանությունից ոչնչով չի տարբերվում»,-կարծում են զեկույցի հեղինակները։ Freedom House-ի վերլուծաբաններն ընդհանուր առմամաբ 29 անցումային երկրում արձանագրել են ժողովրդավարության անկում։ Զեկույցի հեղինակները նշում են, որ այս պահի դրությամբ տարածաշրջանում ժողովրդավարության վիճակն ավելի վատ է, քան երբևէ՝ սկսած ամենամյա առաջին զեկույցի հրապարակումից՝ 1995-ից։ Նշվում է, որ իրավունքների պաշտպանության տեսնակյունից քաղաքացիներին առավել խոցելի է դարձրել նաև կորնովիրուսի պանդեմիան։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |