Պատրիկ Հովակիմյանը՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր քարտուղարի թեկնածու

Պատրիկ Հովակիմյանը՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր քարտուղարի թեկնածու

PanARMENIAN.Net - ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի գլխավոր դատախազի տեղակալ Պատրիկ Հովակիմյանն առաջադրվել է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի (ODNI) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Սպիտակ տունը։

Հովակիմյանը նաև աշխատել է որպես ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ջեֆրի Ռոզենի աշխատակազմի ղեկավար:

Հովակիմյանն աշխատում է Արդարադատության դեպարտամենտում 2014-ից, նա ղեկավարում էր անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։ Հովակիմյանը նաև որպես փաստաբանի օգնական է աշխատել Կալիֆորնիայի Հարավային շրջանում։ Նա աշխատել է Latham and Watkins ընկերության հետ, ինչպես նաև ԱՄՆ Վերաքննիչ դատարանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---