ՌԴ-ն Covid-19-ի դեպքերով առաջ է անցել Ֆրանսիայից և Գերմանիայից![]() 7 մայիսի 2020 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսուվ վարակի ռեկորդային՝ 11,231 նոր դեպք է գրանցվել երկրի 84 շրջանում։ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ընդհանուր առմամբ հասել են 177,160-ի։ Այսպիսով երկիրը 5-րդն է աշխարհում այդ ցուցանիշով և առաջ է անցել Գերմանիայից (168,162 հիվանդ) և Ֆրանսիայից (174,224)։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, գրում է «Վեդոմոստին»։ Պաշտոնական վիճակագրությամբ, սակայն, մահացության ցուցանիշը Ռուսաստանում շատ ավելի նվազ է՝ Ֆրանսիայում, վերջին տվյալներով, 25,812 պացիենտ է մահացել, Գերմանիայում՝ 7275, ՌԴ-ում՝ 1625, որից 88-ը վերջին 24 ժամում։ Կորոնավիրուսից Ռուսաստանում ապաքինվել է արդեն 23,803 մարդ, մեկ օրում՝ 2476, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ Այսպիսով, այժմ ՌԴ-ում 151,732 ակտիվ դեպք կա։ Հիվանդների թվով Ռուսաստանն այժմ 3-րդն է աշխարհում ԱՄՆ-ից (975,306) և Մեծ Բրիտանիայից (170,681) հետո, այդ են վկայում պաշտոնական տվյալները։ Մոսկվայում 6-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակի ավելի քան 5000 նոր դեպք է ի հայտ եկել՝ հիվանդների թիվը Մոսկվայում հասել է 92,676-ի։ Մայրաքաղաքում օրական աճը նույնպես ռեկորդային է։ Մինչդեռ, ըստ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, վարակվածների իրական թիվը մայրաքաղաքում կարող է 300,000-ից ավելի լինել։ Կորոնավիրուսը տարածվել է 187 երկրում։ Ընդհանուր առմամբ երկրում արդեն վարակվել է ավելի քան 3․76 մլն մարդ, ավելի քան 1․2 մլն մարդ ապաքինվել է, իսկ մոտ 264,000 մարդ՝ մահացել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |