Վերջին կես դարում առաջին անգամ Տավուշում ընձառյուծ է նկատվել 7 մայիսի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - 50 տարվա դադարից հետո Տավուշի մարզում ընձառյուծ է նկատվել, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Ընձառյուծը նկատվել է մարզի Ենոքավան համայնքում դրված տեսախցիկների շնորհիվ։ Այսպիսով, Տավուշը դարձել է ՀՀ չորրորդ մարզը, որտեղ ընձառյուծ է բնակվում։ Մարզում կենդանուն վերջին անգամ տեսել էին 1970-ականներին։ Ավելի վաղ՝ 2019-ի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, թե Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։ Այսպիսով, ՇՄ նախարարությունը հավաստում է, որ կենդանին այդ տարածքում վերջին կես դարում առաջին անգամ։ 2002 թվականից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ Բնության համաշխարհային հիմնադրամն իրականացնում է Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը։ Ըստ տվյալների, 1970-80-ականներին Հայաստանում ընձառյուծը բավական տարածված է եղել, սակայն հետագայում ընձառյուծի որսն ընդլայնվել, իսկ 1987-ից ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում: Այժմ կովկասյան ընձառյուծը, ներառված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |