Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկների կընդունի 7 մայիսի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային պանդեմիայից հետո Վրաստանը կսկսի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից, հայտնել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան։ Նա նշել է, որ դա պահանջում է կառավարության կողմից մանրակրկիտ աշխատանք, փոխանցում է Aysor.am-ը։ «Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի` տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար, իսկ հուլիսի 1-ից երկիրը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կբացի իր սահմաններն ու ենթակառուցվածքը, որպեսզի արտասահմանյան հյուրեր ընդունի», -ասել է նա։ Ըստ Գախարիայի՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները պետք է մանրակրկիտ աշխատեն, որպեսզի մեկ ամսում հասցնեն պատրաստվել դրան: Վրաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 615-ի, վիրուսից վերականգնվել է 275 հոգի, մահացել է 9 մարդ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |