Նախարար․ ՀՀ-ն Մեծամորի ատոմակայանի վերազինման համար ռուսականից բացի այլ միջոցներ կներգրավի 7 մայիսի 2020 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերազինման համար նոր միջոցներ կներգրավի՝ փոխելով նաև ֆինանսավորման ձևաչափը, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հայաստանը ճիշտ է համարում ֆինանսական նոր միջոցների ներգրավումը: Մենք բանակցում ենք գործընկերների հետ, որպեսզի չերկարաձգվի համաձայնագիրը, որի ժամկետն ավարտվել էր»,- ասել է Պապիկյանը: Նա հայտնել է, որ Հայաստանն ունի ներգրավված վարկային միջոցներ, որոնք դեռ չի օգտագործել: Դրանք, ըստ նախարարի՝ կարող են ուղղվել Մեծամորի ատոմակայանի վերազինմանը: Պապիկյանը հիշեցրել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի տրամադրած՝ մինչև $270 մլն վարկային գծով և $30 մլն դրամաշնորհով: «Նախատեսված էր վճարումները սկսել 2020 թվականից, հետո այդ ժամկետը մեկ տարով հետաձգվել էր։ Սակայն այժմ էլ կորոնավիրուսի տարածման պատճառով վտանգ կա, որ աշխատանքները կհետաձգվեն: Այդ պատճառով, երբ վարկերի վճարման ժամանակը գա, աշխատանքները, հնարավոր է, ամբողջությամբ չավարտվեն»,- ասել է նախարարը: 2020-ի փետրվարին ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն հայտարարել էր, որ Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից։ Ըստ Սվիրիդենկոյի՝ Մեծամորի ատոմակայանի արդիականացման համար Ռուսաստանի տրամադրած $270 մլն վարկից արդեն իսկ ծախսվել է մոտ 200 միլիոնը, սակայն վարկային այդ պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները դեռ չեն ավարտվել: Դեռ 2020-ի փետրվարին պազվել էր, որ կողմերը դեռ չեն ստորագրել վարկի երկարաձգման մասին պայմանագիրը, որով հնարավորություն կտրվի ՀԱԷԿ-ի արդիականացման գործընթացը երկարաձգել միչև 2021-ը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |