Շտապօգնության 12 աշխատող կորոնավիրուս ունի․ Վարակակիրների հետ աշխատելուց հրաժարվողներ են եղել![]() 7 մայիսի 2020 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Շտապօգնության 12 աշխատակից վարակված է կորոնավիրուսով, հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Նա նշել է, որ վարակակիրներն ասիմպտոմ են, ոչ մի ախտանշան չունեն, պարզապես մեկուսացված են։ Ստեփանյանը հայտնել է նաև, որ շտապօգնությունում եղել են աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ։ «Մենք, բնականաբար, ըմբռնումով ենք մոտեցել: Նամանավանդ, որ ունենք բժիշկներ, բուժքույրեր, ովքեր 55 տարեկանից բարձր են», - նշել է նա։ Ստեփանյանը նշել է` եղել են դեպքեր, որ աշխատակիցները նաև արձակուրդ են վերցրել։ «Ամեն ինչ նորմալ է, ունենք շատ մեծ բանակ բժիշկների, բուժքույրերի, ովքեր պատրաստակամ իրենց ցանկությունն են հայտնել աշխատել շտապօգնությունում»,- ասել է Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսային բուն օջախում աշխատողները պարգևատրվել են․ բժիշկները պարգևատրվել են 95,000 դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 75,000 դրամով։ Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2884-ի, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 42 դեպք կա, այլ պատճառով՝ 9։ Առողջացածների ընդհանուր թիվը 1185 է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |