Մեդալի հավակնորդները միայն մաթեմատիկայից քննություն կհանձնեն

Մեդալի հավակնորդները միայն մաթեմատիկայից քննություն կհանձնեն

PanARMENIAN.Net - Մեդալի հավակնորդ շրջանավարտները քննություն կհանձնեն միայն մաթեմատիկա առարկայից, տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Քննությունը կանցկացվի հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։ Կմասնակցի մոտ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։

Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև բուհեր ընդունվելու առավելություն կունենան։

Եթե սովորողը «մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի, աշակերտները տարեվերջյան գնահատականներ կստանան։ Դիմորդները միայն մեկ հիմնական քննություն կհանձնեն։ Միասնական քննությունների մասնակցելու հայտեր կարելի է ուղարկել մայիսի 15-ից հունիսի 15-ը՝ ընտրելով քննական առարկան։

Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն առցանց է ընթանում, ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռավար կրթության հարթակ: Հայաստանի ուսհաստատությունները փակ են մարտի 13-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---