Սարյանի և Զարդարյանի կտավներ են հայտնաբերվել և առգրավվել 7 մայիսի 2020 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին քննչական գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող «Հայաստան» գեղանկարի էսքիզը և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող «Վերածնունդ» եռանկարը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ 2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել էր, որ բացակայում են 121,380,000 դրամ ընդհանուր արժեքով մի շարք մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ: Բացակայող նմուշների թվում էին նաև երկու մշակութային առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող՝ 60,000,000 դրամ արժեքով «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող՝ 2,000,000 դրամ արժեքով «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը: Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 3-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի (պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:), 180-րդ հոդվածի (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը) 1-ին մասի (պատժվում է ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով:) և 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի հատկանիշներով (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով), որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը հնարավոր է գտնվեն ֆոնդապահոցներից մեկում : 2020թ. մայիսի 7-ին կատարված քննչական գործողության արդյունքում կտավները հայտնաբերվել և առգրավվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում |