ՀՀ-ում վարակման 145 նոր դեպք կա ու 2 մահ![]() 8 մայիսի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3029-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 145-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 2 դեպք է գրանցվել` մեկը կորոնավիրուսից, մյուսը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 43 դեպք կա, այլ պատճառով՝ 10։ Ապաքինվել է 33 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1218 է։ Փաստացի բուժվում է 1758 մարդ։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 29,205 անձ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |