Հայաստանի հանդեպ ԵԽ ԽՎ կողմից պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել երկրում հետագա բարեփոխումների անցկացմանը15 հունվարի 2009 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 15-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնին: Զրուցակիցները քննարկել են ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարմանը վերաբերող հարցեր: Ա. Բաղդասարյանը նշել է, որ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ուղղությամբ էական աջընթաց է գրանցվել: Հայաստանը որդեգրել է բարեփոխումների ուղին: Հայաստանի իշխանությունների նպատակն այդ բարեփոխումները խորացնելն է: ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանին Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է երկիրը դուրս հանել բարեփոխումների ուղուց, ուստի ԵԽ ԽՎ-ից ավելի հավասարակշռված դիրքորոշում է ակնկալվում: Մասնավորապես` անհրաժեշտ է բարեփոխումների կոնկրետ առաջարկներ ձեւակերպել` դրանց կատարման համար կոնկրետ ժամկետներ մատնանշելով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |