Աֆեյանի ընկերության պատրաստած պատվաստանյութը հետազոտման 2-րդ փուլում է![]() 8 մայիսի 2020 - 13:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ սնունդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը (FDA) թույլատրել է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությանն անցնել իր պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին: Այն շուտով կմեկնարկի։ MRNA-1273 պատվաստանյութը առաջինն է, որ ստացել է թույլտվություն ամերիկյան հիվանդանոցներում փորձարկումներ անցկացնելու համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտման 3-րդ փուլը նախատեսված է սկսել ամռան սկզբին, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Պատվաստանյութի պատրաստման ուղղությամբ աշխատանք են տանում նաև այլ ընկերություններ: Օրերս Pfizer և BioNTech ընկերությունները հայտարարեցին, որ մայիսի 5-ից հիվանդանոցներին կտրամադրեն պատվաստանյութեր՝ փորձարկումների համար: Ամերիկյան ու գերմանական այս ընկերություններն ասում են, որ եթե պատվաստանյութը հաջողությամբ անցնի փորձարկումները, ապա հնարավոր է՝ այն պատրաստ լինի մինչև տարեվերջ ԱՄՆ-ում լայն տարածման համար՝ շրջանցելով մի քանի տարվա պատվաստանյութի զարգացմանը բնորոշ ժամանակացույցը: Բարեհաջող ընթացքի դեպքում 2021-ին հնարավոր կլինի կազմակերպել պատվաստանյութի հարյուր միլիոնների հասնող արտադրությունը: Ընկերությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վերահսկմամբ զբաղված գերատեսչությունը հնարավորինս շուտ կտրամադրի թույլտվություն փորձարկումնները սկսելու համար: Դրանց համաձայնվել է մասնակցել մոտ 360 մարդ տարբեր տարիքային խմբերից: Որպես գյուտարար, ձեռներեց և գլխավոր տնօրեն՝ Նուբար Աֆեյանն իր 30-ամյա գործունեության ընթացքում համահիմնադրել և օգնել է կայանալ 40 հաջողակ նորաստեղծ ընկերության։ Նա նաև Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է և գլխավոր գործադիր տնօրենը: Ընկերությունը մարդու կյանքին առնչվող գիտաճյուղերում իրականացնում է համակարգային նորարարություններ, որոնք բարելավում են մարդու առողջությունն ու մարդկային կայուն զարգացումը: 2015-ին նա համահիմնադրել է նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |