Էնդի Սերքիսն ուղիղ եթերում «Հոբիթը» կընթերցի. Հասույթը կուղղվի Covid-19-ի դեմ պայքարին 8 մայիսի 2020 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայկական արմատներով հայտնի բրիտանացի դերասան Էնդի Սերքիսը (Սարգսյան) բարեգործական նպատակներով ուղիղ եթերում կընթերցի Ջոն Թոլքինի «Հոբիթ» գիրքը։ Առավելապես «Մատանիների տիրակալը» ֆիլմում Գոլումի դերակատարմամբ հայտնի դերասանը կընթերցի ամբողջ գիրքը՝ սկզբից մինչև վերջ։ Դա կտևի 12 ժամ, գրում է The Guardian-ը։ Ստացված հասույթը հավասարապես կհատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարող NHS Charities Together և Best Beginnings բարեգործական կազմակերպություններին։ «Մեզանից շատերն այս օրերին մեկուսացված են։ Այս դժվար ժամանակներում ես ուզում եմ ձեզ մեծագույն մի ֆենթեզի ճամփորդության տանել՝ միաժամանակ գումար հավաքելով մեծ գործ կատարող երկու բարեգործական կազմակերպության համար», - ասել է Սերքիսը: Էնդի Սերկիսը Մեծ Բրիտանիայում բնակվող դերասան է, ռեժիսոր և հեղինակ: Նա ավելի քան 30 ֆիլմում է նկարահանվել, բայց առավել հայտնի է իր անիմացիոն կերպարներով: Դերասանը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լոնգֆորդ» բրիտանական հեռուստատեսային ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար, նաև նոմինացվել է BAFTA-ի ու «Էմմի» մրցանակի: Սերկիսի մայրն անգլուհի է, հայրը՝ Կլեմենտ Սերկիսը, իրաքահայ գինեկոլոգ: «Մատանիների տիրակալը» ֆիլմում Գոլումին մարմնավորած դերասանը նկարահանվել է նաև 20th Century Fox-ի հայտնի «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում, որտեղ կապիկներին մարմնավորող դերասանների դիմախաղն ու էմոցիաները ստացել են համակարգչային գրաֆիկայի միջոցով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |