ՀՀ և Արցախի նախկին վարչապետերը երաշխավորել են՝ Քոչարյանը չի խոչընդոտի դատաքննությանը

ՀՀ և Արցախի նախկին վարչապետերը երաշխավորել են՝ Քոչարյանը չի խոչընդոտի դատաքննությանը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է միջնորդություն՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին, տեղեկացնում է Shantnews.am-ը։

ՀՀ և Արցախի նախկին վարչապետերը երաշխավորել են, որ խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում Քոչարյանը չի խոչընդոտի դատաքննությանը։

Ալումյանը ներկայացրել է Հայաստանի նախկին 3 վարչապետի՝ Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի գրավոր երաշխավորությունները և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի գրավոր երաշխավորությունն այն մասին, որ Քոչարյանը չի խոչընդոտի դատաքննության ընթացքին, չի թաքնվի քննությունից և պատշաճ կներկայանա դատական նիստերին:

Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանն ու Անուշավան Դանիելյանն այցելել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան, հաստատել իրենց երաշխավորությունը։ Քանի որ նրանց ներկայության կարիք այլևս չկար, նրանք հեռացել են նիստերի դահլիճից։

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---