ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ29 հուլիսի 2002 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան - Վաշինգտոնը պայմանավորվել են Հարավային Կովկասի երկրներում կայունության, անվտանգության - տնտեսական զարգացման աջակցմանը նպատակաուղղված մի շարք համատեղ միջոցառումների անցկացման շուրջ: Այդ մասին կողմերը պայմանավորվել են անցյալ շաբաթվա վերջին ամերիկյան Անապոլիս քաղաքում կայացած ահաբեկչության դեմ պայքարի գծով ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ընթացքում: Երկու պատվիրակությունները հատուկ ուշադրություն են հատկացրել Կենտրոնական Ասիայի - Հարավային Կովկասի ռազմավարական քառուղիներում առկա իրավիճակին` այնտեղ պահպանվող անկայունության կապակցությամբ: Ամերիկյան կողմը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ռազմակայաններ ստեղծել այդ տարածաշրջաններում, սակայն անվտանգության ոլորտում ծրագրում է երկարաժամկետ հարաբերություններ պահպանել տվյալ տարածաշրջանների պետությունների հետ:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |