ՄԻՊ․ ԱԺ-ում հնչող խոսքն ու պահվածքն օրինակ են դառնում հասարակության համար![]() 8 մայիսի 2020 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում հնչող խոսքն ու պահվածքն օրինակ են դառնում հասարակության համար, հայտարարել է Օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ անդրադառնալով խորհրդարանում միջադեպին։ «Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար: Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն: Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված և թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին: Ուզենք, թե՝ ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքն օրինակ են դառնում հասարակության համար»,- ասվում է հայտարարության մեջ: Թաթոյանը հավելել է նաև, որ խորհրդարանում հատկապես պետք է պահպանել սեփական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը: Նա նշել է նաև, որ բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից, թե երբ և ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված։ «Ի վերջո, բոլորիս գլխավոր նպատակն է ի սպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք», - նշել է Թաթոյանը։ Մայիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է եղել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը սպառնացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանը նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Վեճը սկսվել է, երբ Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Սասուն Միքայելյանը: Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց, վեճին խառնվել են նաև մյուս պատգամավորները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |