ՄԱԿ․ Պանդեմիան «ատելության և այլատյացության ցունամի» է առաջացրել 8 մայիսի 2020 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան «ատելության և այլատյացության ցունամի» է առաջացրել աշխարհում՝ կոչ անելով զերծ մնալ նման դրսևորումներից։ Գուտերեշը նշել է, որ շատ երկրներում փողոցում և համացանցում տեղի բնակչությունը սկսել է ավելի վատ վերաբերվել օտարերկրացիներին, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ նրա՝ ակտիվ տարածում են ստանում դավադրության հակասեմիթական տեսությունները, մահմեդականների վրա հարձակվելու կոչերը։ Միգրանտներին և փախստականներին մեղադրում են կորոնավիրուսի տարածման օջախ դառնալու մեջ։ Գուտերեշը հավելել է, որ նման տրամադրությունների պատճառով նրանց համար բարդացել է որակյալ բուժօգնություն ստանալը։ Նա կոչ է արել քայլեր ձեռնարկել «ատելության վիրուսի դեմ հանրության իմունիտետի» ամրապնդման համար։ ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի ավելի քան 3.8 մլն դեպք է գրանցվել, ավելի քան 269,000 մարդ մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |